25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

“Ի՞նչ կասեիք` եթե ձեր իսկ ակնոցը վերցնեի ու նվիրեի ձեզ”. Շարմազանովը` գերմանացի լրագրողներին

Այսօր  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին: Է.Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները  առկա  հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել […]

ԿԳՆ-ն կկարողանա՞ կանխել ապօրինի դրամահավաքությունը դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության “Թեժ գիծ” հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Նախարար […]

Երեւանի ավագանու անդամի մանդատը` ԲՀԿ-ին

Երեւանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երեւանի  ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին: Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

70-ականների երեւանյան արժեքավոր նմուշներն արդեն պատմության թանգարանում են

Երեւան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե […]

Երկրաշարժ Ճապոնիայում

“Ֆուկուսիմա- 1” ատոմակայանի շրջակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից  հայտնում են, որ շուրջ 6 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հոնսյու կղզու ափին: Իսկ ահա Ճապոնիայի մասնագետները նշում են, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 6,2 բալ: Երկրաշարժն իրեն զգացնել է տվել Ճապոնիայի շատ շրջաններում, այդ թվում` Տոկիոյում: Ըստ նախնական տվյալների` “Ֆուկուսիմա -1”-ի համար […]

Թուրքական դատարանը դարձյալ մերժեց հայ զինվորի սպանության մեջ մեղադրվողի կալանքը

Թուրքական  զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության գործով 5-րդ դատավարության արդյունքում կրկին մերժվել է մարդասպան Քվանչ Աղաօղլուի կալանավորումը, հաղորդում է թուրքական մամուլը: Դատավորը պահանջել է, որ հաջորդ նիստի ժամանակ ներկա գտնվի մարդասպանի ազգական Բյուլենթ Քայան, որը ականատես զինվոր Հալիլ Էքշիին ստիպել էր սխալ ցուցմունք տալ: Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր: […]

Հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում են. Մեթյու Բրայզա

Մեծ սխալ է պնդելը, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ կապ չկա: Այս կարծիքին է Ադրբեջանում  ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան` “Hurriyet daily news’-ին տված հարցազրույցում: Բրայզան կարծիք է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է` ելնելով ղարաբաղյան հակամարտությունից: “Ադրբեջանցիները քաղաքական մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը երբեւէ ձեռնարկի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները կայցելեն մեր տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ներկայացուցիչներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ Հարավային Կովկաս կայցելեն փետրվարի վերջին: Այդ մասին հայտնում է “Aze.az”-ը: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ, քննարկումներ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում […]

Օբաման առաջարկել է կրճատել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնության չափը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2013-ի բյուջեի նախագծում առաջարկել է 27 մլն 219 հազար դոլար տնտեսական օգնություն առաջարկել Հայաստանին, այսինքն` 32 տոկոսով քիչ 2012-ին նախատեսված օգնության չափից, որը կազմում էր 40 մլն դոլար: 2013-ի ծրագրում ներառված չեն թմրամիջոցների եւ իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության եւ առողջապահության համաշխարհային ծրագրերի […]

Քլինթոնի եւ Դավութօղլուի հանդիպման հիմնական թեման Սիրիան էր /վիդեո/

ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի վերաբերյալ ԱԵԼ-ի առաջարկած կարգավորման ծրագրին, չնայած որոշ դժվարություններ է տեսնում դրա իրագործման մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպումից հետո: Սիրիայի իրավիճակը նրանց բանակցությունների հիմնական թեման է եղել, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: Հանդիպման ժամանակ Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ “Սիրիայի ընկերների” խմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի