14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները կայցելեն մեր տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ներկայացուցիչներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ Հարավային Կովկաս կայցելեն փետրվարի վերջին: Այդ մասին հայտնում է “Aze.az”-ը:

Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ, քննարկումներ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ