14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում են. Մեթյու Բրայզա

Մեծ սխալ է պնդելը, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ կապ չկա: Այս կարծիքին է Ադրբեջանում  ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան` “Hurriyet daily news’-ին տված հարցազրույցում:

Բրայզան կարծիք է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է` ելնելով ղարաբաղյան հակամարտությունից: “Ադրբեջանցիները քաղաքական մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա:

Այնպես որ, եթե ինչ-որ մեկը երբեւէ ձեռնարկի այնպիսի քայլ, որը Ադրբեջանի շահերից չի բխում, հաջողություն չի ունենա թուրքական քաղաքականության մեջ: Հարկ է, որ Երեւանը եւ Բաքուն  ուշադրությունն ուղղեն ղարաբաղյան հակամարտության վրա, որի կարգավորման արդյունքում էլ հաշտություն կկնքվի հայերի եւ թուրքերի միջեւ”,-ասել է Բրայզան:

ԱՄՆ-ի նախկին դեսպանը մեղադրում է հայկական կազմակերպություններին իր թեկնածությունն արգելափակելու մեջ: Նրա ժամկետը ավարտվել է 2011-ի դեկտեմբերին: Բրայզան նշանակվել էր նախագահ Օբամայի կողմից, իսկ իրականում նրա թեկնածությունն արգելափակել են դեմոկրատ սենատորներ Բարբարա Բոկսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ