26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԳՆ-ն կկարողանա՞ կանխել ապօրինի դրամահավաքությունը դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության “Թեժ գիծ” հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Խնդրին նախարարն անդրադարձել է նաեւ նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. “Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով”:

Henaran.am-ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ