04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հրատապ է սառցալեզվակների հեռացումը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ եւ շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու եւ ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաեւ […]

Թուրքիան շարունակում է ըմբոստանալ Ֆրանսիայի դեմ

Թուրքիան հրաժարվում է ֆինանսավորել առագաստանավերի  “Europa Race” մրցաշարը Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: Հեղինակավոր  մրցաշարը պետք է սկսվեր մայիսի 5-ին Ստամբուլում եւ ավարտվեր հունիսի 3-ին ֆրանսիական Լա-Ռոշելում, հայտնում է “Hurriyet Daily News”-ը: Մրցաշարի մասնակիցները շոկի մեջ են նման որոշումից: Միակորպուս առագաստանավերի միջազգային ասոցացիայի գործադիր խորհրդի անդամ Գայտան Գուրոն հայտնել է, որ դա […]

Նախկին պատգամավորին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելիս

Վրացական խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանիին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ, հաղորդում է “Новости-Грузия”-ն: 2008-ի հունվարի 22-ին նա որպես մեղադրյալ պատասխանատվության է ենթարկվել Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին կետով` երկրի վարչակարգը բռնի ուժով փոխելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: 2008-ի փետրվարի 4-ից նա հետախուզման մեջ է գտնվում: Վրաստանի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել […]

Կարասինն ու Գորդոնը խոսել են ԼՂ կարգավորումից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որն աշխատանքային այցով Մոսկվայում էր, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերը կարծիքներ են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Հունվար եւ փետրավար ամիսներին Կարասինը մի շարք ամերիկյան եւ եվրոպական դիվանագետների հետ բազմիցս քննարկել է Հարավային […]

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել և կատարելագործել […]

Գերմանիայի նոր նախագահն է Յոահիմ Գաուկը

Գերմանիայի կառավարող կուսակցությունները` քրիստոնեա-դեմոկրատական միությունը, քրիստոնա-սոցիալիստական միությունը եւ Անկախ դեմոկրատական կուսակցությունը, դժվարությամբ են  հաստատել  Յոահիմ Գաուկի թեկնածությունը` որպես  Գերմանիայի նոր նախագահ: Այս մասին հատուկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերի խոսքով` նման որոշումն ընդունվել է երկար մտածելուց հետո` հաշվի առնելով բոլոր կողմ եւ դեմ ձայները, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Մերկելն ավելացրել է, որ չնայած  […]

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Օլանդը աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական “Marianne” թերթին հայտնել է, որ պատրաստ է “թեկուզ հենց հիմա” քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագծի օգտին: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր դիրքորոշումը սոցիալիսատկան կուսակցության թեկնածուն, վերջինս հայտնել է. ‘Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այս հարցում ես հակված չեմ կողմնորշվել միեւնույն ծագումն ու պատմությունն ունեցող մարդկանց քանակի վրա: […]

Բանակն ու երկրապահն այսօր մի բռունցք են. Սեյրան Օհանյան

  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարին. ‘Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ, Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, եւ այդպիսով բացառվում է դրա […]

“Պետք է շարունակել փոխել` նորոգելով հավատը”. ՀՀ նախագահի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարին/վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 9-րդ համագումարին: Համագումարին Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով: ‘Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել […]

Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է “armtown.com”-ը: Բացի այդ, քաղաքային խորհուրդը նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը պարունակում է կարճ պատմական ակնարկ, որը նկարագրում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի