27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանն ի սկզբանե ողջունել է Եվրոնեստի հիմնումը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատգամավորների պատվիրակությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը եւ համարում է, որ այն կարող է դառնալ Արեւելյան գործընկերության […]

Ֆրանսիայում փոխել են նախագահի թեկնածուների գրանցման կարգը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախագահական ընտրություններին վերաբերող օրինագիծ է ընդունել, ըստ որի հանրությունը պետք է իմանա այն մարդկանց անունները, որոնք աջակցում են առաջադրված թեկնածուին, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ըստ օրենքի` նախագահության յուրաքանչյուր թեկնածու պետք է Սահմանադրական խորհուրդ ներկայացնի ոչ պակաս, քան իր թեկնածությունն աջակցող 500 ստորագրություն: Միայն նա, ում կերաշխավորեն 500 պատգամավոր, քաղաքապետ, շրջանային խորհուրդների անդամներ եւ […]

Հայաստանի եւ ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջեւ համագործակցության մեկնարկը տրված է

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության /Ֆրոնտեքս/ ղեկավար Իլկա Լայտինենը ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի եւ Ֆրոնտեքսի միջեւ հետագա համագործակցության օրակարգը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարեւորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, […]

Սերժ Սարգսյան-ԵԽ պատվիրակություն հանդիպմանը խոսվել է Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ: Նախագահը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին […]

ՀԲ-ն հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի “Հանայնքային ջրամատակարարման” ֆինանսավորման ծրագիրը

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի ՙՀանայնքային ջրամատակարարման ծրագրի՚  ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: […]

ԼՂ շփման գծում դիպուկահարների արյունահեղ սպառնալիքը եւ տարածքների վերադարջի հեռանկարը

Ստրատեգիական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի  վերլուծաբան Մարկ Դիցենը ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, վերլուծելով շփման գծում ստեղծված իրացիճակը մասնավորապես դիպուկահարներ արյունահեղ գոյության հետեւանքները: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող դիպուկահարները սպառնում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջման լուծում գտնել: 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունից […]

Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով. Տարոն Մարգարյանի հայտարարությունը

‘’Սիրելի՛ երեւանցիներ, Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման […]

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը: Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ […]

Քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքի կանաչապատման հայեցակարգը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ` մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում եւ մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման եւ կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ: ‘Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երեւանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է եւ ընդգրկելու է բոլոր […]

Պարգեւատրում ԱԺ-ում` Մայրենի լեզվի օրվա առթիվ

Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ,  ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի