27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բաղդադում չեն դադարում պայթյունները. զոհերի թիվն ավելանում է

Բաղդադում անդադար պայթյուններ են տեղի ունենում: Արդեն ավելի քան 30 մարդ զոհվել է, տասնյակները վիրավոր են: Ինչպես տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը, պայթյունների մեծ մասը տեղի է ունենում Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված տարածքներում: Կերրադա տարածքում մահապարտը մեքենա է պայթեցրել, որում ռումբ է տեղադրված եղել: 9 մարդ զոհվել է, 24-ը` վնասվածքներ են ստացել: Նույն տարածքում եւս 2 […]

Սիրիայում 2 լրագրող է սպանվել /վիդեո/

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի կոորդինատոր Վալերի Ամոսն առաջիկայում կայցելի Սիրիա, տեղեկացնում է “Радио Свобода”-ն: Ամոսը կփորձի պայմանավորվել սիրիական իշխանությունների հետ, որպեսզի հումանիտար աշխատակիցները կարողանան լինել այն քաղաքացիների կողքին, որոնք հայտնվել են կառավարական ուժերի շրջափակամն մեջ` նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ հատուկ գործողության իրականացման տարածքներում: Նման արշավներից մեկն իրականացվում է Հոմս քաղաքում, որը նախագահի պաշտոնաթողումը պահանջող […]

Աբխազիայի նախագահի վրա մահափորձը մանրամասնորեն ծրագրված է եղել /վիդեո/

Իրեղեն ապացույցները, որոնք գտել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա հարձակման վայրում, վկայում են մանրամասնորեն մտածված հանցագործության մասին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախօրեին Անկվաբի շարասյան վրա կրակ էին բացել գնդացիրից` Գուդաուտա-Սուխումի մայրուղու վրա, թիկնապահներից մեկը մահացել է, 3-ը` վիրավոր են: Հարուցվել է քրեական գործ երկրի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Մասնագետները զննել են դեպքի վայրին հարող […]

Հայաստանում մեկնարկել է Եվրանեստ Խորհրդարանական ժողովի հանձնախմբի նիստը

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեստի` սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով Խորհրդարանական ժողովի մշտական հանձնախմբի երկօրյա նիստը, հաղորդում է “Armenia Today”-ը: Եվրանեստ խորհրդարանական ժողովի նիստն առաջին անգամ կայանում է Եվրախորհրդարանի սահմաններից դուրս: Եվրանեստը “Արեւելյան համագործակցություն” ծրագրի խորհրդարանական բաղկացուցիչն է, որն իրականացվում է Եվրամիության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ […]

77 կուսակցություն Հայաստանում. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ” օրաթերթի,  Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 2012թ-ի դրությամբ 77 կուսակցություն է գրանցված: Պետռեգիստրի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման եւ լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը ասել է, որ դրանցից 4-ը լուծարման գործընթացում են, եւս 3-ը ենթակա են դրան: Անցած տարի գրանցվել է չորս կուսակցություն` “Հնչակյան”, “Շրջադարձ”, “4-րդ հանրապետություն» […]

‘Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը’. Եվրանեսթի ԽՎ անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։ Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, […]

Միջազգային տնտեսական ցուցահանդեսը Աստանայում անցկացնելու համար դեսպանը ՀՀ վարչապետից խնդրել է Հայաստանի օժանդակությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: ‘’Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին եւ պատրաստ ենք առաջիկայում եւս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան եւ ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք’’, – […]

ԵԽ ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Ս. Նիկոյանը  նշել է, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարեւորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաեւ քաղաքական […]

Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ին մուտք գործել ռազմական համալիր

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների խումբը Թեհրան կատարած այցի ժամանակ չի կարողացել համաձայնություն ստանալ այցելելու Պարչինում գտնվող ռազմական համալիրը, հաղորդում է “AFP”-ը: Գործակալության ներկայացուցիչները հայտնել են, որ Պարչին մուտք գործելու հարցը բարձրացվել է դեռեւս հունվարի վերջին` 2012-ի իրենց առաջին այցի ժամանակ: Պարչինը Թեհրանից 30 կմ հեռավորության վրա գտնվող համալիրն է, որն անվանում են այն վայրերից […]

Լ.Զուրաբյանը հանդիպել է Գերմանիայի փոխդեսպանի հետ

Փետրվարի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: Henaran.am-ին հաղորդում են ՀԱԿ մամլո գրասենյակից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի