19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բաղդադում չեն դադարում պայթյունները. զոհերի թիվն ավելանում է

Բաղդադում անդադար պայթյուններ են տեղի ունենում: Արդեն ավելի քան 30 մարդ զոհվել է, տասնյակները վիրավոր են:

Ինչպես տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը, պայթյունների մեծ մասը տեղի է ունենում Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված տարածքներում: Կերրադա տարածքում մահապարտը մեքենա է պայթեցրել, որում ռումբ է տեղադրված եղել: 9 մարդ զոհվել է, 24-ը` վնասվածքներ են ստացել: Նույն տարածքում եւս 2 պայթյուն է տեղի ունեցել:

Բաղդադի մյուս թաղամասերում պայթյունները գլխավորապես տեղի են ունեցել ոստիկանական բաժանմունքների մոտ: Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչությունների համար:

Փետրվարի 20-ին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 15 մարդ էր մահացել, ավելի քան 20-ը տուժել են: Ահաբեկիչ-մահապարտը  ռումբը պայթեցրել էր ոստիկանության աշխատակիցների նախապատրաստական կենտրոնի մոտ:

Դրանից մեկ օր առաջ Բաղդադի Ոստիկանական ակադեմիայի մոտ զոհվել էր 18 մարդ, 27-ը` վիրավորվել: Մահապարտը պայթեցրել էր իրեն ակադեմիայի շենքի ներսում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ