19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սիրիայում 2 լրագրող է սպանվել /վիդեո/

Սիրիայում զոհված լրագրողներ Մերի Քոլվինը եւ Ռեմի Օշլիկը

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի կոորդինատոր Վալերի Ամոսն առաջիկայում կայցելի Սիրիա, տեղեկացնում է “Радио Свобода”-ն:

Ամոսը կփորձի պայմանավորվել սիրիական իշխանությունների հետ, որպեսզի հումանիտար աշխատակիցները կարողանան լինել այն քաղաքացիների կողքին, որոնք հայտնվել են կառավարական ուժերի շրջափակամն մեջ` նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ հատուկ գործողության իրականացման տարածքներում: Նման արշավներից մեկն իրականացվում է Հոմս քաղաքում, որը նախագահի պաշտոնաթողումը պահանջող ընդդիմադիրների կենտրոնն է:

Նախօրեին Հոմսի հերթական ռմբակոծման արդյունքում 80 մարդ է զոհվել, որոնց թվում 2 լրագրող` ֆրանսիացի Ռեմի Օշլիկը եւ ամերիկացի Մերի Քոլվինը, ով համագործակցում էր բրիտանական “Sunday Times”-ի հետ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, մեկնաբանելով լրագրողների մահվան դեպքը, ասել է, որ “Ալ-Ասադի դարաշրջանը պետք է ավարտվի”:

http://youtu.be/3e93nTTeWFE

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ