03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սումգայիթ. սովորական ցեղասպանություն

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը մեկնաբանություն է տարածել սումգայիթյան դեպքերի առնչությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:          Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի […]

ՀՀ ԱԳ նախարարը այցելել է Կորեա

Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց  Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի,  Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային […]

Խորհրդարանական ընտրությունները`2012-ի մայիսի 6-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը […]

Ադրբեջանական սադրանքը կստանա իր պատասխանը. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետեւանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, եւ Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար: Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

‘Ժառանգությունը’ զգուշացնում է ՀՌԱՀ-ին

 ‘Ժառանգություն’ կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:  ‘Ժառանգությունը’ զգուշացնում է ՀՌԱՀ-ին, որ կուսակցությունը ոչ միայն արձանագրելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների ազատ խոսքը, […]

Միջազգային ռազմական հավաք-մրցույթում հայ պատանիները զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը

ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է ‘Երիտասարդ հայրենասերների հավաք-մրցույթ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի  ‘Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության’  ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական […]

Երիտասարդներն իրենց գործունեության մեջ պետք է լինեն առավելագույնս պատասխանատու. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին հյուրընկալեց խորհրդարանում իրենց ուսումնական  պրակտիկան անցկացնող ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների: Ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատեց, որ ակնկալում է  սուր  և բաց հարցեր, կառուցողական  քննարկում: Կարևորելով  երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` պարոն Շարմազանովը նրանց  կոչ արեց իրենց գործունեության մեջ  […]

ՎԶԵԲ-ը ֆինանսավորելու է քաղաքապետարանի երկու խոշոր ծրագրերը

Համատեղ համագործակցության հարցեր եւ ծրագրեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարեւոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարեւորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երեւանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը: ‘Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում: […]

ԱԺ փոխնախագահն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը: Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր […]

“Թալիբանը” կոչ է արել վրեժխնդիր լինել օտարերկրացիներից Ղուրանն այրելու համար /վիդեո/

“Թալիբան” շարժումը կոչ է արել աֆղաններին գրոհել արեւմտյան ռազմական բազաները է` Ղուրանի օրինակները ՆԱՏՕ-ի զինվորների կողմից այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, հաղորդում է “Reuters”-ը: Բացի այդ, իսլամիստները պահանջել են հայրենակիցներից սպանել, ծեծել եւ գերի վերցնել  բոլոր “նվաճողներին”, որպեսզի նրանց “դաս տան”: Շարժման զեկույցում ասվում է, որ դրանից հետո նրանք այլեւս չեն համարձակվի պղծել սուրբ Ղուրանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի