27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իննհարկանի շենքի շքամուտքը պայթել է. կան տուժածներ /վիդեո/

ՌԴ Աստրախան քաղաքում ավերվել է իննհարկանի շենքի մի շքամուտքը, հաղորդում է “KM.RU”-ն: Սկզբում պայթյուն է լսվել, որից հետո փլվել է շքամուտքը: Ականատեսների խոսքով` փլվել է առաջին 3 հարկը, իսկ հետո, երբ սկսել են տուժածներին օգնություն ցույց տալ, փլվել է նաեւ մնացած մասը` 4-9-րդ հարկերը: Ընդ որում, ԱԻՎ աշխատակիցները կարծում են, որ ներկա պահին վտանգ կա, […]

Հայաստանի անդամակցությունը մերժած Եվրոպական ուսանողական միության անդամները եղել են ԱԺ-ում

ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին  հանդիպել է  Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի  միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը: Ինչպես  հյուրերը տեղեկացրին, Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց […]

“Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…” խորագրով երեկո Վրաստանում

Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են “Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…” խորագրով երեկո, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր […]

Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքները. “WikiLeaks”

“WikiLeaks” կայքում հրապարակված “Stratfor” ամերիկյան հետախուզական ընկերության տվյալները վկայում են այն մասին, որ 2011-ի նոյեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացման  մասին: Իսրայելական “Հաարեց” թերթը նշում է, որ հրապարակված տվյալների մեջ է “Stratfor”-ի գործակալների նամակագրությունը Թեհրանի մոտ գտնվող ռազմական բազայի պայթյունի մասին: 2011-ի նոյեմբերին թվագրված նամակում մեջբերվում է իսրայելական հատուկ ծառայություններում ընկերության աղբյուրի […]

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր կկայացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը

Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը այսօր երեկոյան` Հայաստանի ժամանակով 20.00-ին,  իր վերջնական որոշումը կկայացնի  ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն: Օրինագիծը, որը հայտնի դարձավ “Հայկական օրինագիծ” կամ “Բուայեի օրինագիծ” անուններով, մշակվել է ֆրանսիական իշխանությունների կողմից, ստուգվել  երկրի Արդարադատության նախարարության եւ Ազգային ժողովի սահմանդրական հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից: 2011-ի հունվարի 23-ին […]

Սիրիայի նոր Սահմանադրությունը վստահություն չի ներշնչում ՄԱԿ-ին

“Սիրիայում անցկացված նոր Սահմանադրության քվեարկության արդյունքները  դժվար թե կարելի է անվանել վստահություն ներշնչող` զանգվածային բռնությունների եւ մարդու իրավունքների խախտման ֆոնի վրա”,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էդուարդո դել Բուին, հաղորդում է  “ИТАР ТАСС”-ը: Ներկայացնելով Պան Գի Մունի տեսակետն այս հարցի շուրջ` նա  ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը կարող է վերջ տալ “Բաաս” կուսակցության մոնոպոլիային […]

Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակները նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղարին

Հայոց ցեղասպանության բանաձեւի գլխավոր հեղինակները` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Ռոբերտ Դոլդը, նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի նրանց 59 գործընկերները: Նամակը կոչ է անում Քլինթոնին հրաժարվել իր վերջին հայտարարությունից Հայոց ցեղասպանության վերաբերյալ` անվանելով այն “պատմական բանավեճ”, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Պետքարտուղարին ուղղված նամակում ստրոգրողները […]

ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Հոնկոնգում

Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի […]

Սիրիացիները կողմ են քվեարկել նոր Սահմանադրությանը

Սիրիայի բնակչությունը իր աջակցությունն է հայտնել նոր Սահմանդրությանը, տեղեկացնում է “Reuters”-ը: Նոր օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ընտրողների 89 տոկոսը: Ըստ պաշտոնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների  57,4 տոկոսը: Նոր սահմանադրության տեքստը կազմվել է հատուկ հանձնախմբի կողմից, որի կազմում են եղել հայտնի իրավաբաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ Սիրիայի հասարակական գործիչներ: Նոր Սահմանադրության համաձայն երկրում […]

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Հրանտ Բագրատյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ‘Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ եւ Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը’: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի