28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի անդամակցությունը մերժած Եվրոպական ուսանողական միության անդամները եղել են ԱԺ-ում

ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին  հանդիպել է  Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի  միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը:

Ինչպես  հյուրերը տեղեկացրին, Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց խնդիրները,  Եվրոպական ուսանողական միության չափորոշիչներին Հայաստանի կրթական համակարգի համապատասխանութան աստիճանը:

Եվրոպական ուսանողական միությանը անդամակցում է 35 երկիր, ունի  45 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր Միության կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կառույցին անդամակցում են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը:

Հյուրերն  իրազեկեցին, որ դեռեւս 2008  թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան անդամակցության խնդրանքով դիմել է Եվրոպական ուսանողական միությանը, ինչը, սակայն, մերժվել է, քանի որ, ըստ իրականացված ուսումնասիրությունների`առկա են եղել որոշակի խնդիրներ:

Արտակ Դավթյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. բարձրագույն կրթության բնագավառում կատարված փոփոխությունների առանցքում Բոլոնյան գործընթացն է, որը ենթադրում է ուսանողների եւ դասախոսների ազատ տեղաշարժ:  Բացի այդ`գործնականում ներդրվել է կրեդիտային համակարգը, իսկ բուհերի կառավարման խորհուրդների 25 տոկոսը ուսանողներ են, ովքեր  մասնակցում են կարեւոր հարցերի քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային` անդամակցելու Եվրոպական ուսանողական միությանը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ