28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոստիկանությունը կալանավորել է նախագահին սպառնած մարդուն

Ֆրանսիայի Բորդո քաղաքում կալանքի է ենթարկվել մի 45-ամյա տղամարդ, ով հարձակում է ծրագրել երկրի նախագահի վրա: Բորդոյի ոստիկանությունն այժմ քննում է այդ գործը, տեղեկացնում է “Lifenews.ru”-ն: Տղամարդուն, ով մի քանի անգամ զանգել է քաղաքի ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել ու վիրավորել է նախագահին, ձերբակալել են հենց իր տանը: Հեռախոսային զանգերի ժամանակ նա հայտնել է, որ իրեն […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ–պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի […]

ՀՀ նախագահը ներկա է եղել Արտաշես Գեղամյանի գրքերի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, ‘Ազգային միաբանություն կուսակցության’ նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին: Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

ԱՄՆ-ը Բաշար Ալ-Ասադին դասել է “ռազմական հանցագործների” շարքին

ՄԱԿ-ը  նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 7500 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է “BBC”-ն, ԱՄՆ-ում Բաշար Ալ-Ասադին արդեն անվանել են “ռազմական հանցագործ”: ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալի տվյալներով` օրական մահանում է Սիրիայի 100 քաղաքացի, որոնց թվում` կանայք եւ երեխաներ: Դամասկոսում հաշվվում են 2493 զոհ այն դեպքում, երբ զոհված  իրավապահ մարմինների […]

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Սինգապուր

Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության  Նախագահ Թոնի Թան Կեն Յամը, հաղորդում է ՀՀ ԱԳն լրատվական ծառայությունը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Սինգապուրի ղեկավարը նշեց. “Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ եւ մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային […]

Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնել Իսրայելից. Իրանը բացատրություն է պահանջում

Իրանի իշխանությունները Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովից բացատրություններ են պահանջել` իսրայելա-ադրբեջանական ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը, դեսպանը հավաստիացրել է, որ “ռազմամթերքն իրենց հարկավոր է բացառապես օկուպացված տարածքներն ազատագրելու համար եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ չի օգտագործվելու”: Իրանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել իր սահմանակից երկրներում իսրայելական ազդեցության ուժեղացմամբ, հատկապես այն բանից […]

ԱՄՆ-ի կոնգրեսականները ելույթներ են ունեցել` հիշատակելով Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գերի Փիթերսը, Հովարդ Բերմանը, Անա Իշուն եւ Ադամ Շիֆը ելույթներ են ունեցել Կոնգրեսում, որոնցում անդրադարձել են  Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի ջարդերին Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Այս 4 օրենսդիրները միացել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքներին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Վուլֆին եւ Ջուդի Չուին, որոնք նույն թեմային […]

ԱՄՆ-ի ընտրողների ցուցակներում “մեռած հոգիներ” են գրանցված

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին առաջատարն է Արիզոնա եւ Միչիգան նահանգներում անցկացված հանրապետական կուսակցության փրայմերիզներւմ, տեղեկացնում է “Reuters”-ը: Շատ դիտորդներ այս 2 նահանգներում կայացած քվեարկության արդյունքները համարում են հիմնականը ներկուսակցական պայքարում, ինչպես նաեւ նոյեմբերին կայանալիք ընտրությունների համար: Սակայն աշխարհի “ամենադեմոկրատական երկրում” քվեարկության ժամանակ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք իրոք ապշեցնում են: “RTI International” անկախ […]

Սարկոզին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է շուտով հանդիպել Ֆրանսիայի Հայ համայնքի հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Սարկոզին արդեն հանձնարարել է կառավարությանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը, որը նախօրեին այն հակասահմանադրական համարեց: Ֆրանսիայի նախագահը դեռեւս փետրվարի 1-ին էր հայտարարել, որ եթե Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչի հակասահմանադրական, ինքն անմիջապես նոր օրինագծի տեքստ […]

Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Լիբանանում

Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան եւ եկեղեցական արարողություններ`  ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը: Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ անցկացված Սուրբ պատարագից եւ հոգեհանգստից հետո Վեհարանի սրահում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված