29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տորնադոյի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 28-ի. հայտարարված է արտակարգ իրավիճակ /վիդեո/

Վերջին տվյալներով` առնվազն 28 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային եւ հարավարեւմտյան նահանգներում  վրա հասած տորնադոների նոր ալիքից, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: 13 զոհ Ինդիանա նահանգում է, 12-ը` Կենտուքիում, եւս 2-ը` հարեւան Օհայոյում: Օհայոյում 70 տոկոսով  ավերվել է Մոսկվա կոչվող փոքրիկ քաղաքը, որտեղ գրեթե 250 մարդ է բնակվում: Հիմնավոր ավերվել են 3 հազար բնակչություն ունեցող Ուեսթ-Լիբերթի […]

ԵՄ-ի Խորհուրդը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ

Ս.թ. փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար: “Խորհրդի հայտարարության մեջ նկարագրվում է ոչ միայն Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների մի նոր որակ`  ներառյալ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը եւ Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտին, այլեւ հետագա աջակցության եւ ինտեգրման պայմանները: Ավելին, ԵՄ-ն ակնկալում է, […]

Պոռնոաստղերը` քաղաքականության մեջ

Իտալացի պոռնոաստղ եւ քաղաքական գործիչ Միլլի Դաբրաչոն հրաժարվել է Մոնցա քաղաքի քաղաքապետի պաշտոնից, հայտնում է “La Repubblica”-ն: Աստղը հրաժարվել է պաշտոնից, քանի որ այն ցանկանում է զբաղեցնել նաեւ նրա նախկին գործընկերուհի Իլլոնա Շալերը, որն ավելի հայտնի է Չիչոլինա անունով: Դրա փոխարեն Դաբրաչոն կառաջդրվի Նեոպոլի մոտ գտնվող փոքրիկ Տոռե դել Գրեկո քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար: Միլլի […]

ԱԳ նախարարի հայտարարությունը` ՀՀ ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ

Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին: Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, […]

Շվեյցարական “Nestle”-ն խզել է առեւտրային կապերն Ադրբեջանի հետ

Սննդամթերքի միջազգային մատակարար շվեյցարական “Nestle” ընկերությունը դադարեցրել է իր ողջ տեսականու ներմուծումն Ադրբեջան: Այս անսպասելի քայլի պատճառը տեղի մատակարար ընկերությունների եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ ֆինանսական հարաբերություններում կաշառակերության դեպքերի բացահայտումն է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը: Տարածաշրջանային աուդիտը վերջերս “Aylin” ընկերությունում, որը “Nestle”-ի էքսկլյուզիվ մատակարարն է Ադրբեջանում, բացահայտել է կաշառակերության փաստը, ինչի մասին անմիջապես […]

Պահպանել մեր ազգի բաբախող սիրտը. Սերժ Սարգսյան

          Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 2-ին, Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվող արվեստների ավանդական “ART EXPO” ցուցահանդեսի բացմանը, որն արվեստի ցուցահանդեսից վերածվել է նոր ծրագրերի, գաղափարների, նախաձեռնությունների ներկայացման մշակութային հարթակի: 2012 թվականին “ART EXPO”-ն կանցնի նաեւ գրի, գրականության եւ գրավոր ժառանգության […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացի հետագա քայլերը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 2-ին  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Զրուցակիցները անդրադարձան հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի […]

Կոնգրեսականը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը

2013 ֆինանսական տարվա վարչակազմի բյուջետային նախագծի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին հուզող հարցեր, հաղորդեց Ամերիկայի Հայկական համագումարը: Հանձնաժողովի առջեւ հանդես եկող պետքարտուղար Քլինթոնին ուղղված մի շարք հարցերում  Սիցիլինը մեջբերեց անցյալ տարի ընդունված օրինագիծը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանման, ինչպես նաեւ կրոնական խտրականությանը վերջ դնելու վերաբերյալ: Քանի […]

ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է  Ազգային ժողովի ընդունած “Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, “Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “Վարչական իրավախախտումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված