07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կոնգրեսականը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը

2013 ֆինանսական տարվա վարչակազմի բյուջետային նախագծի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին հուզող հարցեր, հաղորդեց Ամերիկայի Հայկական համագումարը:

Հանձնաժողովի առջեւ հանդես եկող պետքարտուղար Քլինթոնին ուղղված մի շարք հարցերում  Սիցիլինը մեջբերեց անցյալ տարի ընդունված օրինագիծը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանման, ինչպես նաեւ կրոնական խտրականությանը վերջ դնելու վերաբերյալ: Քանի որ բանավոր ելույթ ունենալու իր ժամանակը սպառվում  էր, Սիցիլինը հայտնեց, որ թեմային առնչվող հարցերը գրավոր է ուղղելու պետքարտուղար Քլինթոնին:

Այս շաբաթ կոնգրեսական Սիցիլինը նաեւ հիշատակեց Ադրբեջանում բնակվող անմեղ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված սումգայիթյան ջարդերի 24-րդ տարելիցը:  Սիցիլինն ընդգծեց, որ հարկավոր է հիշել այդ “անիմաստ դաժանության զոհերին” եւ երբեք չմոռանալ “մեր` մարդկության ներկայացուցիչների պատասխանատվության մասին”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ