Քվեաթերթիկում կնշվի ընտրատարածքի համարը
Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11-ի` “Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու” մասին համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը: Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է ընտրատարածքի […]