29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոնգրեսականը պատասխան է պահանջել Քլինթոնից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպման համար /վիդեո/

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձանաժողովի փետրվարի 29-ին գումարած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պահանջել է Հիլլարի Քլինթոնից մեկնաբանել իր կողմից վերջերս հնչեցրած` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպումը, տեղեկացնում է Հայ Դատի ամերիկյան գրասենյակի լրատվական ծառայությունը:

Պետքարտուղար Քլինթոնի խոսքում մասնավորապես նշվում էր. “Ցեղասպանության հարցը պատմական, այլ ոչ թե քաղաքական խնդիր է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը ճիշտ քաղաքականություն է որդեգրել այս հարցում, քանի որ որքան էլ սարսափելի եւ հուզումնալից լինի կատարվածը, պատմական հարցը լուծելու համար պետական  իշխանությունն օգտագործելը ճիշտ չէ: Այն կարող է բացել մի դուռ, որը շատ վտանգավոր է”:

Կոնգրեսական Ադամ Շիֆը հիշեցրել է Քլինթոնին, որ դեռեւս 1951-ին միջազգային դատարան ներկայացված պաշտոնական զեկույցում Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ կատարվածը ներկայացվել է որպես ցեղասպանության օրինակ, ավելին, 1980-ականներին նախագահող Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շիֆը հիշեցրել է եւս մեկ փաստ, որ 2005-ին եւ 2006-ին անձամբ ինքը` Քլինթոնը, այդ ժամանակ Սենատում աշխատող Բարաք Օբամայի հետ նամակ է ուղարկել Ջորջ Բուշին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Հիշեցումներից հետո Շիֆը հարցրել է Քլինթոնին` արդյոք նա այդքանից հետո կասկածում է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն են, արդյոք նա փոխել է իր տեսակետը նման կարեւոր հարցի շուրջ:

Ի պատասխան Քլինթոնն ասել է. “Հունվարի 26-ին արված իմ հայտարարությունը վերաբերում էր Ֆրանսիայի Սենատի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Խոսքի քրեականացումը դժվարին ճանապարհ է: Ինչ վերաբերում է 1915-ի դեպքերին, ապա ԱՄՆ-ը ճանաչում է, որ դրանք 20-րդ դարի ամենաահավոր իրադարձություններից մեկն է: Ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին: Անցյալ տարի նախագահ Օբաման նույնիսկ նշեց, որ յուրաքանչյուրի շահերից է բխում արդարացի եւ լիարժեք ճանաչման հասնելը: Եվ Օբաման, եւ մյուս բոլոր նախագահները միշտ էլ աջակցել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարագավորմանը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ