14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տորնադոյի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 28-ի. հայտարարված է արտակարգ իրավիճակ /վիդեո/

Վերջին տվյալներով` առնվազն 28 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային եւ հարավարեւմտյան նահանգներում  վրա հասած տորնադոների նոր ալիքից, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: 13 զոհ Ինդիանա նահանգում է, 12-ը` Կենտուքիում, եւս 2-ը` հարեւան Օհայոյում:

Օհայոյում 70 տոկոսով  ավերվել է Մոսկվա կոչվող փոքրիկ քաղաքը, որտեղ գրեթե 250 մարդ է բնակվում: Հիմնավոր ավերվել են 3 հազար բնակչություն ունեցող Ուեսթ-Լիբերթի քաղաքը Կենտուքիում եւ Մերիսվիլ քաղաքն Ինդիանայում` 2 հազար բնակչությամբ: Կենտուքի նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Հիմնական հարվածն ընկել է Ինդիանա նահանգի վրա: Ալաբամայում լուրջ վնասվել է ծայրահեղ վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտը: Իշխանությունները հավաստիացրել են, որ ավելի քան 2 հազար ձերբակալվածներից ոչ մեկը չի փախել: Մի շարք քաղաքներում փակ են դպրոցները եւ համալսարանները:

Զոհերի թվի ճշտում կկատարվի, երբ փրկարարները վերջնական հավաքեն ավերածությունները:

http://youtu.be/F1NBRbiHJQI

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ