29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ–պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:

Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Հայաստան-ՆԱՏՕ քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը: Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սևեռված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ