29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ի ընտրողների ցուցակներում “մեռած հոգիներ” են գրանցված

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին առաջատարն է Արիզոնա եւ Միչիգան նահանգներում անցկացված հանրապետական կուսակցության փրայմերիզներւմ, տեղեկացնում է “Reuters”-ը: Շատ դիտորդներ այս 2 նահանգներում կայացած քվեարկության արդյունքները համարում են հիմնականը ներկուսակցական պայքարում, ինչպես նաեւ նոյեմբերին կայանալիք ընտրությունների համար:

Սակայն աշխարհի “ամենադեմոկրատական երկրում” քվեարկության ժամանակ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք իրոք ապշեցնում են: “RTI International” անկախ հետազոտական ընկերության տվյալներով` այժմ ընտրական տեղամասերում հաշվվում են 1,8 մլն “մեռած հոգիներ”: Բայց դրա փոխարեն չկան 51 մլն ամերիկացիների անունները, որոնք ունեն ձայնի իրավունք: 24 մլն ընտրողների տվյալներում անճշտություններ կան, 12 մլն ընտրողներ ցուցակներում են հայտնվել հին կամ սխալ հասցեներով, այսինքն` չեն կարող քվեաթերթիկ ստանալ: 2,75 մլն մարդ գրանցված է միանգամից մի քանի նահանգներում:

Զարմանալի չէ, որ յուրաքանչյուր ընտրություններից հետո տասնյակ հազարավոր ամերիկացիներ բողոքներ են ներկայացնում ընտրատեղամասերին:

Շատ ամերիկացիներ էլ քվեարկում են փոստով: Քվեաթերթիկն ուղարկում են տուն, այն լրացվում է եւ նույն հասցեով ետ ուղարկվում: 2008-ին նման ձեւով քվեարկել է ամերիկացիների մեկ երրորդը: Կա նաեւ մեկ այլ` ավելի զարմանալի միջոց: Ընտրող քաղաքացին իր համար ընտրում է վստահված անձ, որը կքվեարկի իր փոխարեն, եւ համաձայնության գալիս թեկնածուի ընտրության շուրջ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այդ անձը կընտրի ճիշտ թեկնածուին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ