14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը Բաշար Ալ-Ասադին դասել է “ռազմական հանցագործների” շարքին

ՄԱԿ-ը  նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 7500 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է “BBC”-ն, ԱՄՆ-ում Բաշար Ալ-Ասադին արդեն անվանել են “ռազմական հանցագործ”:

ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալի տվյալներով` օրական մահանում է Սիրիայի 100 քաղաքացի, որոնց թվում` կանայք եւ երեխաներ: Դամասկոսում հաշվվում են 2493 զոհ այն դեպքում, երբ զոհված  իրավապահ մարմինների աշխատակիցների եւ զինվորականների թիվը կազմում է 1345:

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը լրիվ համապասխանում է ռազմական հանցագործի բնորոշմանը: Նա հատուկ ընդգծել է, որ այդ բնորոշումն  ապացուցող փաստեր կարող են գտնվել:

Սիրիայի իրավիճակը քննարկվել է նաեւ Ժնեւում` նախօրեին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Մարդու իրավունքների հարցերով նիստին: Այդ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնախմբի նախագահ Նավի Պիլայը պահանջել է Սիրիայի հակամարտության անհապաղ կարգավորում` մեղադրելով բանակին եւ անվտանգության ուժերին բնակչության հետ դաժան վերաբերմունքի համար: Ի պատասխան հնչած մեղադրանքի` Սիրիայի ներկայացուցիչը ցուցադրաբար լքել է դահլիճը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ