28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Հոնկոնգում

Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրեց Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն  հիմնելու մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ (Ambrose Lee Siu-kwong): Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները եւ ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2011թ. դեկտեմբեր եւ 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանեց Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ