13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքները. “WikiLeaks”

“WikiLeaks” կայքում հրապարակված “Stratfor” ամերիկյան հետախուզական ընկերության տվյալները վկայում են այն մասին, որ 2011-ի նոյեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացման  մասին:

Իսրայելական “Հաարեց” թերթը նշում է, որ հրապարակված տվյալների մեջ է “Stratfor”-ի գործակալների նամակագրությունը Թեհրանի մոտ գտնվող ռազմական բազայի պայթյունի մասին: 2011-ի նոյեմբերին թվագրված նամակում մեջբերվում է իսրայելական հատուկ ծառայություններում ընկերության աղբյուրի կարծիքը, որին հարցնում են այդ միջադեպում Իսրայելի դերի մասին: “Stratfor”-ի զրուցակիցը պատասխանում է, որ Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքները:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Իրանն այլեւս վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում, որ “WikiLeaks”-ն սկսել է “Stratfor” հետախուզա-վերլուծական ընկերության փաստաթղթերի հրապարակումը: Ընկերությունը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հավաքելով եւ դրանց վերլուծությամբ:

“Stratfor” ընկերության մասին տեղեկությունները հայտնի են դառնում ինչպես  ԶԼՄ-ներից, այնպես էլ ընկերության փակ աղբյուրներից: Այս ընկերության աշխատանքի արդյունքի միջոցով տեղեկության մի մասը հայտնի է դառնում, սակայն զգալի մասը գաղտնի է մնում:

“Stratfor”ընկերության հաճախորդների թվում են ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային նավատորմի կորպուսը, ինչպես նաեւ մի քանի  հայտնի ամերիկյան կորպորացիաներ: Ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ “Stratfor”-ն անվանում են “ԿՎՀ-ի ստվերը”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ