Իննհարկանի շենքի շքամուտքը պայթել է. կան տուժածներ /վիդեո/
ՌԴ Աստրախան քաղաքում ավերվել է իննհարկանի շենքի մի շքամուտքը, հաղորդում է “KM.RU”-ն:
Սկզբում պայթյուն է լսվել, որից հետո փլվել է շքամուտքը: Ականատեսների խոսքով` փլվել է առաջին 3 հարկը, իսկ հետո, երբ սկսել են տուժածներին օգնություն ցույց տալ, փլվել է նաեւ մնացած մասը` 4-9-րդ հարկերը: Ընդ որում, ԱԻՎ աշխատակիցները կարծում են, որ ներկա պահին վտանգ կա, որ շենքի վերին հարկերից բետոններ կարող են ընկնել:
ԱԻՎ-ի տվյալներով` 13 մարդ անհետ կորած է համարվում, որոնց թվում բնակելի շենքի 11 բնակիչ եւ շենքի առաջին հարկում տեղակայված խանութի 2 աշխատակից: Փրկարարները փլատակների տակից 12 մարդ են հանել, որոնց թվում` 2 երեխա: 7 մարդ, որոնց գտել են նկուղներից, հոսպիտալացվել են:
Ըստ պաշտոնական տվյալների` պայթյունի պատճառ է դարձել կենցաղային գազի պայթյունը շենքի առաջին հարկում: Դեպքի կապակցությամբ գործ է հարուցվել` “անվտանգության կանոները խախտելու” ՌԴ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով:
http://youtu.be/r7Dz0oikM80