15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ նախագահը պետական մրցանակներ է հանձնել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր, Նախագահի նստավայրում: Իր խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.’ Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակների հարգելի՛ դափնեկիրներ,

պետական մրցանակների կարեւորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի եւ հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով` ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ:

Ուրախ եմ այն իրողությամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհվել նաեւ ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում: Այս անվանակարգի բացակայությունը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը` տեղին: Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց եւ իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է եւ պետք է շարունակի լինել գիտության եւ առաջադեմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, հատկապես գիտության եւ կրթության ոլորտներում, պարզապես չի կարող լինել:

Շնորհավորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ’:

Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել.

գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին ‘’Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ’’ գրքի համար,

երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` ‘’Երեւանյան ռապսոդիա’’  ստեղծագործության համար, թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ,

ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձեւավորման եւ զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին եւ Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ‘’Հուլիոս Կեսար’’ բեմադրության համար:

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին եւ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` ‘’Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը’’ աշխատանքի համար:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ