14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդները զրկվել են փոխհատուցում պահանջելու իրավունքից

Հայ Դատի Ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ԱՄՆ-ի 9-րդ շրջանային դատարանում քննվող Մովսեսյանն ընդդեմ  “Versicherung”-ի գործի, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդ,  հայկական ծագում ունեցող ամերիկացիներին վերադարձնել ապահովագրական ակտիվները ԱՄՆ-ի դատարանների միջոցով` Կալիֆորնիական օրենքով: Այս մասին տեղեկացնում է Վաշինգտոնում Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը:

Արամ Համբարյանի խոսքում մասնավորապես նշվում է. “Դատարանի այս որոշումը  վկայում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Հարկ է, որ նախագահ Օբաման վերջապես կատարի այդ կարեւարագույն քայլը եւ ճանաչի մարդկության դեմ իրականացված ոճիրը”:

Խոսքը վերաբերում է 2000-ին Կալիֆորնիա նահանգի կոնգրեսի ընդունած օրենքին, որը թույլ էր տալիս Կալիֆորնիայի դատարաններին քննել նախորդ դարասկզբին Եվրոպայում եւ Ասիայում հայերին վաճառված ապահովագրական ակտիվների համար վերոնշյալ գերմանական ընկերությունից փոխհատուցում պահանջելու հայցերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ