19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՄԱԿ-ը Սիրիային մեղադրել է մարդկության հանդեպ գործած հանցանքներում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով Խորհրդի հանձնախումբը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին  մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ: Այս մասին հաղորդում է “The Daily Telegraph”-ը:

Աղբյուրի տվյալներով` խոսքը բնակելի տարածքների հրետանային ռմբակոծությունների, հիվանդանոցներում վիրավոր ընդդիմադիրներին տանջելու, երեխաներին եւ կանանց գնդակահարելու մասին է: Հանձնախումբն այս ամենում մեղադրել է վարչակարգի ներկայացուցիչներին` ընդհուպ մինչեւ ամենաբարձրաստիճաններին:

Հանձնախմբի զեկույցը ներկայացվել է Թունիսում “Սիրիայի ընկերների” հանդիպման նախօրեին: Հանդիպմանը մասնակցում են նաեւ մի քանի սիրիական ընդդիմադիր շարժումներ: Ինչպես նշում է “The Daily Telegraph”-ը, հանդիպման արդյունքում ընդունված նախաձեռնությունների թվում կարող է նաեւ վերջնագիր ներկայացվել նախագահ Ալ-Ասադին:

Բացի այդ, ՄԱԿ-ի հանձնախումբը սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը հռչակել է Սիրիայի  բնակչության օրինական ներկայացուցիչ:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` 2011-ի մարտից հակակառավարական ցույցերի արդյունքում Սիրիայում զոհվել է 7500 մարդ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը եւ Արաբական երկրների լիգան Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը վստահել են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ