27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն ի սկզբանե ողջունել է Եվրոնեստի հիմնումը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը եւ համարում է, որ այն կարող է դառնալ Արեւելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Անկախությունից ի վեր եվրաինտեգրման ճանապարհն ընտրած եւ նույն արժեքները դավանող Հայաստանը, ՀՀ նախագահի խոսքով, պատրաստ է բարեփոխումների արդյունքում վերադառնալ իր ակունքներում գտնվող այն արժեհամակարգին, որի կրողն է եղել հայ ժողովուրդը եւ որի վրա այսօր կառուցվում է ընդհանուր Եվրոպան: Այդ ճանապարհին Հանրապետության ղեկավարը կարեւորել է գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ Եվրոնեստի վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեստից եւ մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ