11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիվանագիտական նոր դպրոցում առաջին անգամ դասախոսել է Էդվարդ Նալբանդյանը

Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ հանդես եկավ  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից  լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում:

Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջեւ Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծեց, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաեւ արտերկրում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ