11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիական բանակն աննախադեպ գրոհ է սկսել /վիդեո/

Սիրիական բանակն այսօր վերսկսել է Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունը, հայտնում է “AFP”-ը:

Ականատեսների պնդմամբ` սա ամենահզոր գրոհն է 2 շաբաթ ընթացող ռմբակոծությունների ընթացքում: Ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ բռնությունն իշխանությունների կողմից հասել է “ծայրահեղ, չտեսնված մակարդակի”: Քաղաքի վրա մեկ րոպեի ընթացքում միջինը 4 հրթիռ է ընկնում, Հոմսի երկնքում նկատվում են աննախադեպ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ եւ հետախուզական ինքնաթիռներ:

Կառավարական զորքերը գրոհում են Հոմսը փետրվարի սկզբից: Քաղաքում արդեն մի քանի հարյուր մարդ է զոհվել: Իշխանությունները մի քանի անգամ հերքել են իրենց մասնակցությունը եւ քաղաքի ռմբակոծությունների համար մեղադրում են “զինված գրոհայինների” խմբավորումներին:

Բացի այդ, Հոմսում եւ նրա շրջակայքում գտնվող նավթամուղերում վերջին օրերին մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում քաղաքում ուժեղ հրդեհներ են բռնկվել:

http://youtu.be/tfrND4nBNdo

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ