26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչն է կարեւոր երիտասարդ կուսակցականների համար

Դանիել Իոաննիսյան, Արթուր Ղազարյան, Գեւորգ Մելքոնյան

՛՛Ընդհանուր առմամաբ այսօրվա հայ երիտասարդությունը ապատիա ունի քաղաքական գործընթացների հանդեպ,բայց կան օրակարգային խնդիրներ` կրթություն, աշխատանք, երիտասարդ ընտանիքների հարցեր, արտագաղթ, որոնց  լուծման համար երիտասարդությունը պետք է համախմբվի ու իր մասնակցությունը ցուցաբերի քաղաքական գործընթացներին՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանը` խոսելով քաղաքական պրոցեսներում երիտասարդների ներգրավվածության մասին:

Նրա կարծիքով` խիստ բացասական երեւույթ է, երբ կուսակցությունները քանակի վրա շեշտը դնելով` անդամագրում են երիտասարդների, ովքեր անգամ չգիտեն ինչ է կուսակցությունը, քաղաքականությունը, գաղափարախոսությունը:

՛՛Մենք համոզված ենք, որ այսօր հրատապ է սերնդափոխության հարցը, իսկ երիտասարդները ազատ կերպով պիտի համագործակցեն հ/կ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մասնակցեն բողոքի ակցիաներին, կազմակերպեն միջկուսակցական հանդիպումներ: Այդ ամենին այսօր, ցավոք, դեռ չենք հասել՛՛,- ասաց Արթուր Ղազարյանը` հավելելով, որ դաշնակցական երիտասարդները նախընտրական շրջանում ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին:

Ասուլիսին ներկա ՀՀԿ անդամ, ՛՛ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում՛՛ կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը դրական համարեց երիտասարդների ակտիվությունը քաղաքացիական նախաձեռնություններին, նշելով, որ ազգային խնդիրները պետք է համախմբեն բոլոր երիտասարդներին` անկախ կուսակցական պատկանելությունից: Նա նշեց, որ ՀՀԿ-ական երիտասարդները ստեղծել են ՛՛ Բանակը մենք ենք՛՛ նախաձեռնությունը, եւ երիտասարդական խորհրդարանում կարողանում են հանդես գալ բազմաթիվ նախաձեռնություններով:

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հայք՛՛ երիտասարդական ուսանողական միության անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով` իրենք երեք ու կես տարիների ընթացքում կարողացել են  համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:

՛՛Միակ քաղաքական ուժը, որի հետ այդպես էլ չստացվեց համագործակցել, դա Հանրապետական կուսակցությունն է՛՛,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Նրա համոզմամբ` հենց երիտասարդները պետք է քարոզեն հասարակությանը, որ պետք չէ վաճառել սեփական ընտրական ձայնը 5000 դրամով: Երիտասարդ կուսակցականի կարծիքով`   քաղաքական մշակույթը Հայաստանում սղաճ է ապրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ