26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը դատապարտում է

Այսօր ՀԱԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը եւ հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին:

Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց ‘’Ժողովրդավարական Հայրենիք’’ կուսակցության գրասենյակը:

Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված եւս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը:

 Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը եւ պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան եւ ‘’Ժողովրդավարական Հայրենիք’’ կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները’:

Henaran.am-ին հաղորդում են ՀԱԿ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ