06 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրք նախարարի վստահության “գրավականը” վարչապետ Էրդողանն է

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում էլ կասի, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, հաղորդում է “Mynet”-ը:

Բաղըշին խնդրել են մեկնաբանել շվեյցարական իշխանությունների` իր դեմ սկսած հետաքննությունը: Նախարարը հայտնել է, որ ինքը չի կարող փոխել իր կարծիքը նույն հարցի շուրջ` տարբեր երկրներում գտնվելով: “Շվեյցարիայում ասել եմ, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի բոլոր մասերում էլ կասեմ: Թող ապացուցեն, որ ցեղասպանություն եղել է, դրանից հետո էլ կխոսնք”,-հայտարարել է թուրք նախարարը: Իսկ հետո հայտնել է իր “վստահ” արտահայտվելու իրական պատճառը. իր ետեւում կանգնած է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն էր սկսել թուրք նախարարի դեմ այն բանից հետո, երբ նա Շվեյցարիայում հայատարարել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ