15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի ինտելեկտուալները

“Բրեյն-ռինգ”-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ:

Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար:

“Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձևավորմանը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ:

Henaran.am-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ