01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Անունն է հայկական բանակ՝ ՛՛no comment՛՛ /ֆոտո, վիդեո/

Լրագրողների այցը Տավուշի մարզի N զորամաս ցույց տվեց, թե ինչպիսի մարտունակ բանակ, պատրաստված ու արի զինվորներ ունի Հայաստանի Հանրապետությունը: Առանց լրացուցիչ մեկնաբանությունների առաջարկում ենք դիտել տեսանյութը: Նշենք, որ ՊՆ-ը կազմակերպել էր լրագրողների շրջայց զորամասներից մեկը: 

Պ նախարարը ընդունեց ՌԴ նորանշանակ դեսպանին

Այսօր`  հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:  Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունը հայտնեցին ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Այն փամփուշտը, որը քոնն է, չի ՛՛վզզում՛՛, անձայն կրակում է. Սեյրան Օհանյան /վիդեո/

Տավուշի մարզի զորամասերից մեկը` Պաշտպանության նախարարության կազմակերպած շրջայցից հետո, լրագրողներին հնարավորություն տրվեց լինել նաև առաջնագծում: Այստեղ լրագրողները դիտեցին մի շարք տարատեսակ զինվորական  վարժանքներ: Դիվերսիոն հետախուզական խմբի առաջխաղացումը կանգնեցնող պարապմունքը դիտելուց հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացատրեց այդ և մյուս վարժանքների կարևորությունը:  Նա նշեց, որ մարտավարական պատրաստվածության պարապմունքները  հոգեբանորեն պատրաստում են զինվորին, նա ոչ միայն տեղեկանում […]

Սեյրան Օհանյանն արգելում է այդ երկու արտահայտությունը

Երեկ լրացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերանշանակման 50 օրը: Այս մասին նախարարը հայտնեց լրագրողներին Նոյեմբերյանի N զորամաս այցելությունից հետո:  Նախարարի խոսքով՝ իր վերանշանակումը շատ պարտավորեցնող է և իր նպատակն է, որ հայկական բանակն ավելի զարգանա ու մշտապես մարտունակ լինի: Ամփոփելով նախորդ հինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ նախորդ տարիները ռազմավարաական պլանավորման նոր […]

Ինչպես է տեղի ունեցել Լյուքս Ստեփանյանի սպանությունը. հրամանատարը վերաշարադրում է /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Պաշտպանության նախարարությունը լրագրողների շրջայց էր կազմակերպել դեպի Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասերից մեկը, որտեղ օրեր առաջ սպանվել էր շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Զորամասում շրջելուց, զինվորների առօրյային ծանոթանալուց հետո զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը լրագրողներին ուղեկցեց զորամասի պահակակետ, որտեղ էլ տեղի էր ունեցել դեպքը:  Տեսանյութում հրամանատարը ցույց է տալիս այդ վայրը և բացատրում, […]

Նրանք միևնույնն է` մեր մարտական ընկերներն են…

 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ազատամարտիկների բողոքի ալիքին:  Նշենք, որ նախարարը մայիսի 30-ին հանդիպել էր իրենց սոցիալական վիճակից դժգոհող ազատամարտիկների հետ, որից հետո երեկ նրանք կրկին հայտնվել էին կառավարության դիմաց: Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ հանդիպում է ազատամարտիկների հետ: Նա հավելեց, որ այս տարվա ընթացքում նախագահի ցուցումով նախատեսված […]

Պաշտպանության նախարարը՝ չծառայած պաշտոնյաների մասին /վիդեո/

՛՛Այսօր մենք բավականին խիստ վերահսկողություն ենք իրականացնում, որ բոլորը գնան ծառայելու՝ կապ չունի դա ղեկավարի որդի կլինի, թե չլինի՛՛,-այսօր Նոյեմբերյանի զորամաս այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշ պաշտոնյաների որդիները չեն ծառայում բանակում: Նախարարը նշեց, որ իր երկու որդիները ծառայում են, շատ շտաբի պետեր կան, որոնց երեխաները ևս […]

Սեյրան Օհանյանն էլ է կռիվ արել, բայց

Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի գործին` մասնավորապես ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում:  “Քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր անմիջապես հանցագործություն են կատարել եւ այն զինծառայողները, որոնց ոչ հետեւողական աշխատանքի արդյունքում են լինում այդ դեպքերը”,-ասաց նա: Ձերբակալվածներ չկան, սակայն գործով անցոնղները բոլորը հանրապետությունում են եւ […]

Պաշտպանության նախարարը գնդապետ Բուդաղյանի հետ խոսել է ողբերգական միջադեպի մասին

“Ես Արտակ Բուդաղյանի  հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր է”,-Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրանը  Օհանյանը: Նա երեկ այցելել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Նախարարը նաեւ նշեց, որ […]

Սեյրան Օհանյանը բացում է դռները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ օր կանցկացնի լրագրողների հետ` Նոյեմբերյանում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, Նոյեմբերյանի N զորամասում նախարարը հայտարարեց, որ առաջին գծում կապատասխանի լրագրողների հարցերին: Ըստ Սեյրան Օհանյանի` ընտրվել է հենց այս զորամասը, քանի որ ցավալի միջադեպ է տեղի ունեցել վերջերս: Հիշեցնենք, հենց այս զորամասում մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի