24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նրանք միևնույնն է` մեր մարտական ընկերներն են…

 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ազատամարտիկների բողոքի ալիքին: 

Նշենք, որ նախարարը մայիսի 30-ին հանդիպել էր իրենց սոցիալական վիճակից դժգոհող ազատամարտիկների հետ, որից հետո երեկ նրանք կրկին հայտնվել էին կառավարության դիմաց:

Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ հանդիպում է ազատամարտիկների հետ: Նա հավելեց, որ այս տարվա ընթացքում նախագահի ցուցումով նախատեսված է ազատամարտիկների բնակարանների բարելավում: Դրա համար հատկացվելու է շուրջ երեք միլիարդ դրամ:  

Նախարարը պատմեց, որ հանդիպել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ և վերջինս հիմնականում սոցիալական հարցեր՝  կենսաթոշակների բարձրացում, հարկերի նվազեցում և բժշկության ոլորտում արտոնությունների տրամադրում: Սեյրան Օհանյանն ասաց, թե պետք է հասկանալ, որ բյուջետային միջոցները սահմանափակ են, չնայած որ փորձում են  տարեցտարի ավելացնել այդ գումարների հատկացումը:  Քննարկման արդյունքում նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այս հարցերը կբարձրացնի նախագահի մոտ:  

՛՛Դե ոչինչ, նրանք միևնույնն է` մեր մարտական ընկերներն են և մենք միևնույն է` աջակցելու ենք նրանց՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ