10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես է տեղի ունեցել Լյուքս Ստեփանյանի սպանությունը. հրամանատարը վերաշարադրում է /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Պաշտպանության նախարարությունը լրագրողների շրջայց էր կազմակերպել դեպի Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասերից մեկը, որտեղ օրեր առաջ սպանվել էր շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Զորամասում շրջելուց, զինվորների առօրյային ծանոթանալուց հետո զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը լրագրողներին ուղեկցեց զորամասի պահակակետ, որտեղ էլ տեղի էր ունեցել դեպքը: 

Տեսանյութում հրամանատարը ցույց է տալիս այդ վայրը և բացատրում, թե ինչ է տեղի ունեցել:

Հավելենք, որ հրամանատարը նշեց, որ երեք զինվորներն էլ օրինակա կարգապահությամբ աչքի ընկնող էին, իսկ կրակողն ընդգրկված է եղել զորամասի մի քանի հասարակական խմբերում: Հրամանատարը նաև ասաց, որ վերջին տարիներին այս զորամասում նման դեպքեր չեն գրանցվել, և կարգապահական խախտուների առումով դեպքերը նվազել են մոտ 30%-ով:

Հիշեցնենք, հենց այս զորամասում մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ