07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սեյրան Օհանյանը բացում է դռները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ օր կանցկացնի լրագրողների հետ` Նոյեմբերյանում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, Նոյեմբերյանի N զորամասում նախարարը հայտարարեց, որ առաջին գծում կապատասխանի լրագրողների հարցերին: Ըստ Սեյրան Օհանյանի` ընտրվել է հենց այս զորամասը, քանի որ ցավալի միջադեպ է տեղի ունեցել վերջերս:

Հիշեցնենք, հենց այս զորամասում մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

Զորամասում ցուցադրական ելույթներից հետո` զինվորականները ծաղիկներ նվիրեցին լրագրողներին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ