Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ գնդակոծել են «Շանթի» նկարահանող խմբին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խոստովանել է, որ հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը գնդակոծվել է։ Սակայն հայտարարության մեջ տեղի ունեցած մեղքը Ադրբեջանը փորձել է բարդել հայկական կողմի վրա։ Նրանք հայտարարել են, թե մեքենան «որեւէ մեդիա կամ քաղաքացիական կազմակերպության տարբերիչ նշան չուներ»։ Հայտարարության մեջ նշվել է, որ իրենց ստորաբաժանումները «կրակ են բացել ի պատասխան ադրբեջանական դիրքերի […]





































