02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու և անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ հիշյալ տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Հակոբյանը, պատասխանատու լինելով Արարատի մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի պետական վերահսկողության համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառքի դիմաց, Արարատ գյուղի […]

Ինքնասպանության փորձ

Մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:  Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտանբերվել:

Պատգամավորի որդին այնպես է ծեծել, որ երիտասարդը կուրացման շեմին է. Ժողովուրդ

Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել։ Թերթի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին։ Ավելին՝ թերթին հայտնի դարձավ որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին […]

Թուրքիայում նվազագույն պատիժ է սահմանվել «Ակոս»-ի մոտ սև պսակ դրած ազգայնամոլների համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց  թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել: «Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների […]

Դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: […]

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մարկոսյանի սպանության համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մայիսի 5-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա: Դեպքի վայրում հայտնաբերվել էր տվյալ տան բնակիչ, 1940թ. Ստեփան Մարկոսյանի […]

ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային  տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են: Քննությամբ […]

Ադրբեջանական խնձորների գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս ձերբակալվել են: Նախաքննությունը […]

Պաշտպանը լրագրողի հայտարարության հիման վրա սկսել է քննարկման ընթացակարգ

«Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողներըխուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքովնախատեսված որոշումը: Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:  

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ

2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի