02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եվս մեկ ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ: Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի […]

Հռոմի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել /ֆոտո, տեսանյութ/

Հռոմի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում տուժածներ չկան։ Պայթյունը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, տեսակետ կա, որ կարող էր պայթել ծանրոցներից կամ նամակներից մեկը։    RAI News-ի  տեղեկացմամբ, ականատեսները պատմել են, որ ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն է հնչել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։  

Քաղաքական տեխնոլոգին ՀՔԾ են կանչել

Քաղաքական և ընտրական գործընթացների տեխնոլոգ Արմեն Բադալյանին այսօր ՀՔԾ են հրավիրել. այս մասին Henaran.am-ին հայտնեց Բադալյանը. «Պատճառը օրեր առաջ տրված հարցազրույցներիցս մեկն էր, որտեղ ընտրակաշառքի մասին էի խոսել»,-ասաց նա: Արմեն Բադալյանը նշեց, որ ինքն էլ ՀՔԾ-ում ասել է, թե չգիտի, թե կոնկրետ որտեղ են բաժանում:

Արթուր Օսիկյանը նշանակվել է

Մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվեցին նաև մի շարք կարևորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների […]

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ

«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը:  Լրագրողի մասնագիտական […]

Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները: 2017թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում: ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան […]

Կրակել են հայերի վրա՝ հազար ռուբլու համար

Օրերս ՌԴ Սամարայի հիվանդանոց են դիմել 3 հայազգի տղամարդ՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից երկուսը օգնություն են ստացել ու դուրս գրվել, երրորդը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է  volga.news-ը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հրազենային վնասվածքներ ստացածները հայ երիտասարդ տղաների էին, նրանցից ամենամեծը 23 տարեկան է։ Նրանք հրազենային վնասվածք […]

Ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար հետախուզվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Վարդենիսի և ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող տարածքից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ռոման Ս.-ն: Նա ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի