14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի մանրամասներ․ 3 տարեկան փոքրիկի են առեւանգել Ռոստովում /ֆոտո/

ՌԴ Ռոստովի շրջանում անհայտ կինն ու տղամարդը 3 տարեկան տղայի են առեւանգել։ Միջադեպը տեղի է ունեցել Ռոստովի շրջանի Մորոզովսկում, զույգը երեխային առեւանգել է այգուց։ Նշվում է, որ անհայտ կինը որոշ ժամանակ այցելելիս է եղել նույն այգի, որտեղ փոքրիկի տատիկը տանում էր նրան խաղալու եւ այս անգամ էլ մոտեցել է երեխայի տատիկին, աչքերին գազ փչել, տղամարդն էլ վերցրել է երեխային, նրանք նստել են մեքենան ու փախուստի դիմել։  

“Блокнот-Волгодонск”-ի փոխացմամբ՝ երեխայի ծնողները հուսահատ են։ Թե որն է եղել առեւանգման շարժառիթը, ատայժմ հայտնի չէ, երեխայի հայրն ասել է, որ ոչ ոք չի զանգել իրեն՝ երեխայի դիմաց գումարի պահանջով, ինքն էլ որեւէ պարտքեր չունի, ինչի դիմաց կարող էին առեւանգել տղային։

Ընտանիքը լավ համբավ ունի։

Ոստիկանությունը պարզել է, որ երեխային առեւանգել են 40-45 տարեկան տղամարդ եւ կին։ Տղամարդը արտաքինն է՝ հասակը 180-185 սմ, նիհար, բաց գույնի մազերով։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ