«Հատուկ ոստիկաններ պիտի զբաղվեն բռնության ենթարկվածների հետ»

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկան և ինչ է նշանակում «ենթադրաբար բռնություն գործադրած անձ»։ «Որքանո՞վ է նման անձը պաշտպանված զերծ մնալ սադրանքից»: Փոխնախարարն ընդգծեց, որ «ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի […]