28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ վարորդը Մոսկվայում մեղադրվում է 100 հոգու սպանության մեջ /տեսանյութ/

Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա հայ տաքսիստ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է 100 հոգու թունավորելու մեջ։ Նրանց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր մահացել են, գրում է Life.ru-ն։

29-ամյա երիտասարդը մարդկանց մասնավոր տեղափոխում էր իրականացնում 2015 թվականից եւ թունավորել է իր ուղեւորներին։ Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 հատ ուժեղ ազդեցության «կլոզապին» հաբ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելը, որն առաջացրել է մարդու մահ» և «Կողոպուտ՝ մարդու առողջությանը մեծ վնաս հասցնելու հետևանքներով» հոդվածներով։ Նախաքննության վարկածով՝ նա իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր, որի մեջ նախապես լցրել է հոգեմետ դեղորայք, այնուհետև թալանել նրանց։ 

Վարորդի զոհերից է դարձել նաեւ հայտնի ռուս ռադիոհաղորդավար Արթուր Բիտովը, ում մարմինը հայտնաբերել էին փողոցում՝ ապրիլին։  54-ամյա հաղորդավարի դին հայտնաբերվել էր առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել էր, որ տղամարդը մահացել է էթիլ սպիրտի եւ հոգեմետ դեղի համակցությամբ թունավորվելու հետեւանքով:

Երիտասարդը հարցաքննության ընթացքում ընդունել է հանցագործությունները կատարելու մեղքը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ