07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»

Ավարտեցի ընտանեկան բռնության (և այլնի) մասին օրենքի նախագծի ընթերցանությունը:  Դժվար չէր ենթադրել, որ հարցերը շատացան, որքան էլ որ ես հատուկ ծայրահեղ մերժողական մոտեցում չունեմ:  Օրինակ՝ ինձ այդպես էլ անհասկանալի մնաց այս ձևակերպման տրամաբանությունը՝ «ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին…»:  Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»:  Ոնց հասկանում եմ, դա այն է, որ կան […]

Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու ժամանակ, վիճաբանել է կնոջ հետ, […]

Ընտանիքը լուրջ աստվածաբանական միավոր է.Բագրատ Սրբազան/տեսանյութ/

«Միանշանակ պետք է ընդունենք, որ որեւէ մեկը բռնության կողմ չէ՝ որևէ տեսակի: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում, դրա վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Հետևաբար, երբ ասում ենք ՝ ընտանեկան բռնություն, ապա սա դառնում է քաղաքական տերմին»,- այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Փաստաբանների […]

«Եթե պետք է Ազգային ժողով դուբինկաներով գալ, կգանք» (տեսանյութ)

«Եթե պետք է Ազգային ժողով դուբինկաներով գալ, կգանք, մենք խնդիր չունենք»,-ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ քննարկվում է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ավելի վաղ առաջարկել էր վերափոխումներ անվանել անվանման մեջ, ինչն առաջացրեց Փաշինյանի զայրույթը: […]

ԱԺ-ը տղամարդկությունը փորձելու վայր չէ, դրա համար շատ այլ վայրեր կան

Սա ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի, դրա համար շատ վայրեր կան. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նշենք, որ քննարկվում է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Պատգամավորը շեշտեց, թե առաջարկում են հարցը քննել, սակայն ոչ մի իրեղեն ապացույց չկա, […]

Պետք է հանվեն վախենալու և վտանգավոր դրույթները. ՓՊ նախագահ/տեսանյութ/

«Ընտանիքը կարևոր ինստիտուտ է և մեր պետության հիմնական բջիջն է և հիմքն է: Այս նախագծով որոշակի միջամտություն է նախատեսվում պետական մարմինների կողմից: Ոստիկանությանը թույլ է տրվում մտնել ընտանիք և խառնվել նրա գործերին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նկատեց, որ եթե օրենքը պետք է ընդունվի, ապա պետք է դրանից հանվեն վախենալու և […]

«Ելքն» առաջարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծել ու քննել պատգամավորների միջև դեպքը

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը քիչ առաջ սկսեց քննարկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագծի անունը այսպես է ձևակերպված՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» […]

Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է պայթել

Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ: Դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրուցել է Մերսինի հանրապետական գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը: «Սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե, ինչն է եղել պայթյունի պատճառը»: Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես […]

Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա: Այսպես, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս. Գևորգյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի համապատասխան որոշմամբ արգելվել է իր վստահորդ Ս. Մնացականյանի` Երևան քաղաքում գտնվող տան նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի