04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ելքն» առաջարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծել ու քննել պատգամավորների միջև դեպքը

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը քիչ առաջ սկսեց քննարկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագծի անունը այսպես է ձևակերպված՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյանլանյանն ասաց, որ առաջարկվում է հանձնաժողովում 10 անդամ ունենալ, սահմանել լիազորությունները, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում ստացված եզրակացությունները, իսկ հանձնաժողովի գործունեությունը դադարում է ժամկետի լրանալով կամ տվյալ որոշման առաջ քաշման դեպքում: Նա նշեց, որ օրենսդիր մարմնի ներկայացուցչին հարիր չէ նման պահվածք, պատգամավորը պարտավոր է պահպանել էթիկայի կանոնները, իսկ Արտաշես Գեղամյանը օրենք է խախտել, և նրա  պահվածքը բռնություն  է պարունակում իր մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքով հարվածել է իրեն, իսկ ինքը կարողացել է պաշտպանվել։ Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում։ Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ հիմքում չի կցվել միջադեպի մանրամասները, թե կոնկրետ որ արտահայտությունն է, որ խախտել է էթիկան: Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա, որպեսզի դեպքի նկարգարությունը շարադրվի նախագծում: «Նախադեպ չի եղել, թողել ենք, որ դեպքը հանձնաժողովը ներկայացնի, եղել է, թե ոչ»,-ասաց Զեյնալյանը: Թովմասյանը նշեց, թե հասկանալի է, որ դրա լիազորությունը հանձնաժողովինն է, բայց անհրաժեշտէ տեսնել, թե ինչ կա:

«Պատկերացրեք՝ նույն վիճակում ենք, չի եղել միջադեպ, պետք է քննարկենք, եթե միայն սա է, ինչ ներակյացրել եք, գոնե բանավոր խոսքում ներկայարցեք՝ ինչ է եղել, ձեր ձևակերպումը բռնցուքներով հարձակվելն է, ուրիշ ձևակերպում գոյություն չունի»,-ասաց Թովմասյանը: Զեյնալյանը նշեց, թե նշել են, որ անձը բռունցքներով հարձակվել է, փաստերը չեն մանրմասնել՝ թողնելով հանձնաժողովին: Թովմասյանն արձանագրեց, որ միջադեպի վերաբերյալ բազան այսինք պետք է ընդունել Փաշինյանի սկզբանական գրառումը, դրա հաջորդող փուլում խմբակցության հայտարարությունները: Զեյնալյանը հավելեց, թե նաև մյուս կողմի հայտարարությունները, որոն ըստ էության հերքում են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ