Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»
Ավարտեցի ընտանեկան բռնության (և այլնի) մասին օրենքի նախագծի ընթերցանությունը:
Դժվար չէր ենթադրել, որ հարցերը շատացան, որքան էլ որ ես հատուկ ծայրահեղ մերժողական մոտեցում չունեմ:
Օրինակ՝ ինձ այդպես էլ անհասկանալի մնաց այս ձևակերպման տրամաբանությունը՝ «ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին…»:
Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»:
Ոնց հասկանում եմ, դա այն է, որ կան կասկածներ, ենթադրություններ, որ տեղի է ունեցել բռնություն: Ենթադրություն: Հա, բայց այդ «ենթադրականի» հիման վրա ոստիկանության հատուկ կառույցի աշխատակիցը, աջակցության կենտրոնն ու «ընտանեկան բռնության կանխարգելման վրա» մասնագիտանալիք մնացյալ կառույցները ԿՈՆԿՐԵՏ գործողությունների լիարժեք ազատություն և իրավունք են ստանում:
Միայն ենթադրության վրա հիմնվելո՞վ… Եթե ընկերներիս շարքերում եղած իրավաբանները կարող են մարդավարի ինձ բացատրել այս անդյուրընկալ հանգամանքը, սիրով կլսեմ: Դա, իհարկե, հարցերից միայն մեկն է, էլի հարցեր կան, բայց հլա էս մեկը մարսեմ…
Արմեն Հակոբյան