13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է պայթել

Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:

Դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրուցել է Մերսինի հանրապետական գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը:

«Սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե, ինչն է եղել պայթյունի պատճառը»:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը: Նշել է, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում համապատասխան մարմինները եկել են այն եզրակացության, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ