29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իսկ կանեփով աղանձը կարելի՞ է. պատգամավորները քննարկում են

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերով նախատեսվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շուկայի հետ, սակայն նախագծերի ընդունմամբ որևէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Վարդան Եղիազարյանը նշեց, թե գլխավոր նարկոլոգի հետ խորհրդակցել են և որպես չափ վերցրել միջինացված տարբերակը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ նոր սենդի թմրանյութերն անընդհատ փոփոխվում են, մինչդեռ ներկայացվում է սահմանված ցանակ, որը շատ արագ հնանում է: Թովմասյանը միջազգային փորձ ներկայացրեց, որ նման ցանկը կարող է ոչ միայն գործադիրը կամ օրենսդիրը սահմանել, այլ լիազոր մարմինը: «Հիմա հենց շուկայում հայտնվեց գործադիր իշխանությունը, կառավարությունն ավելի արագ է արձագաքնում, քան ԱԺ-ն: Խնդիրը ՀՀ-ում, ՌԴ-ում ավելի շատ կա»,-ասաց նա: Փոխոստիկանապետ Եղիազարյանը նշեց, թե իրենք 2016թ-ին բերել են 500-ից ավելի բանաձևով թմրանյութերի նման անվանումներ, փոփոխություններ են կատարել, և դեռ օրենքը ուժի մեջ չէր մտել, արդեն 37 նոր անվանումներ էր մտել: «Սա լուրջ խոչընդոտ էր մեզ համար նյութերի ընթացքը որոշելու, պատասխանատվության ենթարկելու»,-ասաց նա: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը հստակեցրեց, որ նպատակն է ավելի արագ վերահսկել թմրամիջոցների շարժը: «Իրավական առումով որոշակիորեն այս նախագծով չափաքանակների հիքմում դրվելու է հոգեներգործության ազդեցությունը»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ այս փոփոխությամբ  խնդիրը չի լուծում, այլ լուծում է պետք տալ, բացի այդ ըստ նրա՝ սա թաքնված, քողարկված հետ նահանջ է նախորդ Սահմանադրության համեմատ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ պարզաբանեց, որ Կառավարությունը կարող է մի քանի օրվա ընթացքում անդրադառալ, բացի այդ նա ընդգծեց, որ ճիշտ է հիմքում չդնել բանաձևերի տարբերակը:

Նա հավելեց, որ ոչ թե այն թմրամիջոցների մասին է խոսքը, որոնք շրջանառության մեջ են դրվել ՀՀ-ում, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն տեղեկությունն են հիմք դնում, որով ասվում է, թե ապագա մի քանի տարիների ընթացքում որ թմրամիջոցները կարող են լինել:

«Ելքի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ մի շարք բույսեր հիմա աճեցվում են բժշկության մեջ: «Բժշկության մեջ շատ արագ կերպով զարգանում է այդ տենդենցը»:

Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ այն երկրներում, որտեղ այդ կարգավորումները կան, դրա աճեցման դրույթներն էլ կարգավորված են: «Հանրային իշխանության համար պիտի հստակ լինի, որ դա աճեցվում է հենց այդ նպատակով»:

Արտակ Զեյնալյանը կատակեց՝ իսկ կանեփով աղանձը կարելի՞ է: «Հետն էլ հացի վրա»,-նետեց պատգամավորներից մեկը:

Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանը հավելեց, որ վիճակագրություն չկա, թե ինչպիսին է սինթետիկ թմրամիջոցների ազդեցությունը: Նա նկատեց՝ մի շատ կարևոր խնդիր կա, որ համացանցում հայտարարություններ են լինում թմրանյութերի վաճառքի մասին, սակայն այստեղ պատժի մեխանիզմ չկա: «Խայտառական վտանգի աստիճանի է տենդենցը լինելու, սա անհրաժեշտ է, անհրաժեշտ է նաև բազմաթիվ եվրոպական երկրների պահանջով»:

Նիկոլ Փաշինյանն էլ մեկ այլ հարց բարձրաձայնեց, որ վերջերս հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ինքնասպանություն գործած քանի անձի մոտ է  թմրանյութ հայտնաբերվել, սակայն պարզվել է, որ այդպիսի վիճակագրություն չկա: «Ես կարծում եմ, որ քանի որ շատ ահազանգեր կան, որ Հայաստանում դա տարածվում է, շատ կարևոր է, որ այդ հարցով վիճակագրություն լինի: Երբ մարդն ինքնասպանություն է գործոմ, ընտանիքում սկում են պաճառներ փնտրել, ապացուցել, որ իրենց հետ կապ չունի և այլն: Ասածս այն է, որ վիճակագրություն լինի, որ հոգ տանենք»:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ այս խնդիրն իր հերթին նորանոր խնդիրների է հանգեցնում:

Որոշումն ընդունվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ