«Պատգամավորը չի կարող ամենափրկչի դեր ստանձնել»
ԱԺ «Ելք» խմբակցության կոմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ: «Կողմ» քվեարկեցին Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նոպոլեոն Ազիզյանը և Վանիկ Ասատրյանը: Չնայած բացասական եզրակացությանը նախագիծը կմտնի ԱԺ մեծ օրակարգ:
Առաջարկվում է հստակեցնել, որ ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ : Մինչ այդ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե «պատգամավորը չի կարող ամենափրկչի դեր ստանձնել»: Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանը հիշեցին, որ երբ իրենք Արդարադտության նախարար էին, եթե տվյալ դատապարտյալի հետ տեսակցությունը արգելված է եղել, իրենք էլ այդ խուց մուտք չեն գործել: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց` կալանավորին տեղափոխել են այլ խուց, նոր ինքը տվյալ խցի պայմաններին ծանոթացել է: Արփինե Թովմասյանը նաև միջազգային փորձից օրինակներ բերեց`շատ երկրներում սահմանափակված է շատ պաշտոնյաների մուտքը ՔԿՀ: Մինչ այդ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Պատրաստ եմ կանոնակարգելու, բայց նախագծին դեմ եմ քվեարկելու: Ըստ նրա, կարող է պատգամավորի մանդատը որոշակիորեն տարբեր լինել մյուս սուբյեկտներից, բայց պետք է հստակեցվի, թե տեսակցելը որ իրավունքի դեպքում է: